fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ-ում զենքի վաճառքը ռեկորդային է դարձել․New York Times

The New York Times թերթը գրել է, որ  Ամերիկայի Միացյա Նահանգներում ռեկորդային է դարձել  հրազենի առքուվաճառքը։ Թերթի դիտարկմամբ ավելի շատ վաճառք եղել է միայն 2013 թ․ հունվարին։ Վաճառվել է 2 մլն միավոր հրազեն 2 մլն միավոր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երկրորդ ընտրվելու երդմնակալությունից հետո, քանի որ նախագահը հանդես էր եկել զենքի վաճառքի կանոնները խստացնելու օգտին, և 2012թ․ դեկտեմբերին Նյուտոն քաղաքում «Սենդի Հուք» տարրական դպրոցում զանգվածային սպանություններից հետո։

Այսպիսով ԱՄՆ-ում մարտի ընթացքում 1,9 մլն միավոր հրազեն են վաճառել կորոնավիրուսի տարածման ֆոնին։

Ջորջիա նահանգի իրավունքի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Լիթոնը նշել է․

«Մարդիկ անհանգստացած են, որ եթե հսկայական թվով մարդիկ վարակվեն, իսկ պետական եւ հասարակական ինստիտուտները նորմալ չգործեն, ապա կարող են անկարգություններ սկսվել։ Նրանք մտահոգված են նրանով, որ կարողանան պաշտպանել իրենց, եթե պետական մարմինները սկսեն քայքայվել»։

The New York Times-ը, սակայն, նշում է, որ կորոնավիրուսային հիվանդության բռնկման պատճառով ամերիկացիները գնում են  ոչ միայն պահածոյացված ընդեղեն կամ զուգարանի թուղթ, այլև հրազեն գնելու։ Հատկապես ուժեղ, համեմատած անցյալ ամսվա հետ 3 անգամ ավելի, զենքի վաճառքը ավելացել է Յուտա և Միչիգան նահանգներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ զենքի խանութները համարվում են կենսական կարևորության հաստատություններ, այդ պատճառով դրանք, ինչպես դեղատները, մթերային խանութները, պետք է բաց մնան կորոնավիրուսի համավարակի ժամանակ։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ ՏԱՍՍ, New York Times:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ