fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Արցախում վրանային հոսպիտալներ են բացազատվել

Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ վկայակոչելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։ Գրառման մեջ նշվում է, որ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացել բացօթյա պայմաններում վրանային հոսպիտալի և բուժսանիտարական կետի բացազատման ցուցադրական տարբերակին:

«ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայի ներգրավմամբ ցուցադրական բացազատումն, ըստ Արցախ / Տեղեկատվական շտաբի, իրականացվել է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում՝ հնարավոր արտակարգ սցենարներին պատրաստ լինելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան աշխատանքներ ծավալելու նպատակով։

Աղբյուրը նշել է, որ վրանային հոսպիտալում տեղավորվում են մինչև 12, իսկ բուժսանիտարական կետում՝ 2 մահճակալ, պահարաններ, սեղաններ և աթոռներ:

«Բացազատված վրանները ներկայացված քանակով չեն սահմանափակվում. ԱԻՊԾ նյութատեխնիկական բազայում առկա է լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորություն», նշված է հաղորդագրությունում»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/136620364645419?__xts__[0]=68.ARD3ulsejo168HrzCMRurCG7ACOzjmmwEjTKnK91ik7CoMNm2WM1y40rFa28Sop3rcv1dPGj4ML0FYjppP9UVcLh_8Uqs7KD8Y2ldwHSJ0z4l1RXgn4Idbz7MLOqPS2Fs4DIoSSzXsM2-eu-X82351iEXVi-849Fq4AdAbaywNJegln2qonH14L2iWgduS4jVBWlTZeof7p2_sThG9ybikZWquYkEyjf4BG90ojC1JqHyvgUGeSLXedR1wxz1DkQumzjjzkXQ5fZwF43R4DeFMmHG2iLxn1vrzMz_T8hLaEaGpah5AUQayqzfNpxlgwoBjlWVy8ukgkzaF7aT9CwP9Q&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ