fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսից զոհերի թիվը Չինաստանում հասել անցել է 1400-ը

Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1426-ի: Այս մասին հաղորդում է Global Times-ը:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում նոր տեսակի վիրուսով վարակվել է 4800 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 986-ի: Բժշկական հաստատություններից դուրս է գրվել 690 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Այն բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ