Առողջապահություն
21:10 13/03/2020

Հիմա ինձ լավ եմ զգում, ախտանիշ չկա. Լուկա Յովիչ

«Ռեալ Մադրիդ»-ի հարձակվող Լուկա Յովիչը B92 ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ նույն լողավազանում վերականգնողական մարզումներ է անցկացրել կորոնավիրուսով վարակված բասկետբոլիստի հետ։ Նշենք, որ ակումբի բասկետբոլի և ֆուտբոլի թիմերը նույն տարածքում են մարզվում։

«Մինչև կարանտինի հայտարարումը մեզ արդեն տեղյակ էին պահել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մարզումներ չենք ունենալու։ Բոլորը պետք է գնային տուն եւ չհեռանային Մադրիդից։

Քանի որ ես վնասվածք ունեի, նախորդ երկու-երեք օրերին վերականգնողական մարզումներ էի անցկացնում նույն լողավազանում, որից օգտվում էր նաև այն բասկետբոլիստը, որի մոտ հետագայում ախտորոշվել էր կորոնավիրուս։ Դա անխուսափելի էր, քանի որ ոչ ոք այդ մասին այդ պահին չգիտեր։

Հիմա ինձ լավ եմ զգում, ախտանիշ չկա։ Սպասում ենք ակումբի որոշմանը»,- հայտնել է Լուկա Յովիչը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ