fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է

Կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով Ամերիկայի Միցայլալ Նահանգները առաջին տեղում է։

Մարտի 26-ի երեկոյան ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման նվազագույնը 81 836 դեպք:

Այս պահին կորոնավիրուսի հետևանքով մահացությունն ԱՄՆ-ում 6,3 անգամ քիչ է, քան Իտալիայում (ԱՄՆ-ում մահացել է 1301 մարդ, Իտալիայում՝ 8215) և 2,5 անգամ քիչ, քան Չինաստանում (պեկինյան պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանում COVID-19-ին զոհ է գնացել 3287 մարդ):

Ջոնս Հոփքինս համալսարանի հետազոտությունների տվհալներով երկրորդ տեղում է Չինաստանը (81 782 դեպք), երրորդ տեղում է Իտալիան, որտեղ COVID-19-ով վարակվել է 80 589 մարդ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

Աղբյուրը՝  CNN.

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ