fbpx
Աշխարհ
19:00 17/02/2020

Կորոնավիուսը չի քայքայի մեր տնտեսությունը․ Չինաստանի ԱԳՆ ղեկավար

Մոտ ապագայում Չինաստանը կկարղանա հաղթահարել COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին Անվտանգության հարցով Մյունխենյան համաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Մենք թունելի վերջում լույս ենք տեսնում»,-ընդգծել է Չինաստնի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ այս համաճարակը չի քայքայի չինական տնտեսությունը:

«Չինաստանի տնտեսությունը կարող է հաղթահարել այս խնդիրը»,-հավաստիացրել է Վան Ին:

Նախարարը նաև շնորհակալություն է հայտել կորոնավիրուսի դեմ պայքարում երկրին ցուցաբերված աջակցության համար:

Հիշեցնեք, որ ավելի վաղ Չինաստանի իշխանությունները արգելել էին բնակիչներին դուրս գալ տներից: Հուբեյ նահանգում միայն ոստիկանության և արտակարգ ծառայությունների ավտոմեքենաների տեղաշարժն է թույլատրելի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ