Իրավական
14:30 25/12/2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկ Մարությանին առնչվող վարույթի հարուցման վերաբերյալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցման որոշման վերաբերյալ։

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019 թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը: Քննարկվող հարցին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ կողմերից ստացված) ուսումնասիրելուց հետո Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում կընդունի և կհրապարակի Հանձնաժողովի եզրակացությունը խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Շահագրգիռ լինելով հանրությանն առավել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում, լրատվամիջոցներին խնդրում ենք Հանձնաժողովի որոշումները ներկայացնելիս մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու կամ հարցեր ունենալու դեպքում դիմել Հանձնաժողով»,-նշված է հայտարարությունում:

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի,…

Geplaatst door CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով op Woensdag 25 december 2019

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ