Կոշ համայնքում ՏԻՄ ընտրություններին մի շարք խախտումներ են արձանագրվել

Հրապարակող՝

79951924_751512211926040_1275080089721110528_o – Edited

Ամենադիտվածներ

«Անկախ դիտորդ»-ը Դեկտեմբերի 8-ին մի քանի խախտումներ է արձանագրել Կոշ համայնքում` ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես` ընտրողներին ուղղորդել են ընտրատեղամաս:

«Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ:

Տեղամասային կենտրոնի շրջակայքում պարբերական բնույթ են կրել մարդկանց և մեքենաների կուտակումները, որոնք դիտորդների գնահատմամբ կապված են եղել վերոնշյալ անձանց ուղղորդող գործունեության հետ: Կուտակումներում և ընտրողների տեղափոխման գործին լծված մեքենաների պետհամարանիշներն են՝ 36PO856, 36OJ256:

Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո»,-գրված է «Անկախ դիտորդ»-ի Facebook-ի էջում:

https://www.facebook.com/AnkakhDitord/photos/a.259859127758020/751512201926041/?type=3&theater

Ամենաթարմ