fbpx
Աշխարհ

Կոշտ Brexit-ի դեպքում Բրիտանիայում բողոքի ալիք կբարձրանա

«Կոշտ» Brexit-ի դեպքում Մեծ Բրիտանիան կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնել: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով կառավարական փաստաթղթերը։

Brexit-ի հնարավոր հետևանքների մասին փաստաթղթում նշվում է, որ Լոնդոնի կողմից Իռլանդիայի հետ սահմանի կոշտ վերադարձը կարող է լայնածավալ բողոքի ալիք բարձրացնել, ինչի հետևանքով կարող են ճանապարհներ փակվել: Սա իր հերթին կարող է հանգեցնել որոշ ապրանքատեսակների մատակարարումների ձգձգման: Բացի դրանից, երկրում կանխատեսվում է նաև վառելանյութի ու այլ մթերքների պակաս: Սրա հետևանքն էլ այն կլինի, որ ժամանակի ընթացքում ապրանքների գինն աստիճանաբար կբարձրանա:

Դեռևս 2019 թվականի հունվարին Մեծ Բրիտանիան հայտարարել էր որոշ մթերքների, վառելանյութի ու ռազմամթերքի պահեստավորման մասին՝ նկատի ունենալով Brexit-ի հնարավոր հետևանքները:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի արդյունքով՝ բրիտանացիների գրեթե 52 տոկոսը կողմ էր քվեարկել Brexit-ի իրագործմանը: 2019 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ գործընթացն ամբողջությամբ կավարտի հոկտեմբերի 31-ին, սակայն, համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ