fbpx
Իրավական
10:11 11/01/2020

Կոշում հոբելյարը դանակահարվել է ծննդյան օրը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունվարի 9-ի երեկոյան Արագածոտնի մարզի Կոշ գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց ժամը 22.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 38-ամյա մի տղամարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն:

Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. հայտնել էր` իբր պատահաբար ընկնել է տանը: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը, ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չներշնչեց:

Իրավապահները հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո մեկնեցին Կոշ գյուղ, որտեղ դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ տուժողին իր ծննդյան օրը, տանը խնջույքի ընթացքում ծագած վեճի ժամանակ, դանակահարել է մտերիմներից նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 10-ին, ժամը 2.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Դանակը հայտնաբերվել ու առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ