Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Նախկինում նա հանդես է եկել «Չելսիի» կազմում: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը:
Կոստան 2018 թվականի հունվարին վերադարձավ «Ատլետիկո»: Մինչ այդ նա խնդիրներ էր ունեցել «Չելսիի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: