Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Գեներալ-լեյտենանտ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը՝ նշելով, որ դրանք նպաստում են պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործմանը։ Նա շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ պատրաստակամությամբ մասնակցելու, հերթապահության ընթացքում աչալրջություն և կարգապահություն ցուցաբերելու համար։
Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը պարգևատրել է հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին՝ շնորհելով արժեքավոր նվերներ։

