fbpx
Հասարակություն

Երևանի, Կոտայքի և Տավուշի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա, Կալինինի, Գետափնյա, Կամոյի, Վասիլևի, Օրջոնոկիձեյի, Կամարինի, Լերմոնտովի, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի և Նուռնուսի ամառանոցային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Իսահակյան, Մաշտոցի, Պուշկինի, Աբովյան, Թումանյան, Խանջյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մ.Սպարապետի, Մ.Ավետիսյան, Մ.Բաղրամյան, Մ.Գորկու, Գ.Սարյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ