Իրավական

Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել հափշտակության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1987թ., նախապես տեղեկանալով Երևան քաղաքի 23-ամյա բնակչի  կողմից վարձավճարով շինարարական գործիքներ տրամադրելու մասին, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցում հանդիպել է վերջինիս հետ և ներկայանալով մեկ այլ անունով` 23-ամյա երիտասարդի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վարձավճարով ժամանակավորապես օգտագործելու պայմանով նրանից վերցրել է 3 շինարարական գործիք և տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 530.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ