fbpx
Կառավարություն
22:30 06/02/2020

Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ

Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։

Նշենք, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։

Այսպիսով, Կոտայքի մարզպետը անց է կացրել ամփոփիչ խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են 2020 թվականին Կոտայքի մարզից ՀՀ Կառավարություն ներկայացվող սուբվենցիոն հայտերը, մասնավորապես,

• 2020 թվականի ընթացքում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել 4 նոր մանկապարտեզներ, բարեկարգել ու կառուցել մանկապարտեզների բակեր, ընդլայնել ու հիմնանորոգել մասնաշենքեր
• Մարզի համայնքներից ստացվել են նաև մշակույթի տների կառուցմանը, հիմնանորոգմանն ու վերանորոգմանն ուղղված ծրագրային հայտեր, մասնավորապես, համայնքներից մեկում կկառուցվի նոր մշակույթի տուն, իսկ երեքում կհիմնանորոգվեն արդեն գոյություն ունեցող մշակույթի տան շենքերը
• Նախատեսված է նաև 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի միջոցով մարզի մի քանի համայնքներում իրագործել ՄԱԿ-ի ծրագրով իրականացվող բազմաբնակարանային շենքերի էներգախնայողության ծրագիր:

Լրացուցիչ դեռ կանդրադառնանք բոլոր մանրամասներին՝ ըստ համայնքների։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ