Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Տարաբնույթ հարցերով մարզպետարան էին դիմել շուրջ 15 քաղաքացիներ, նրանց ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Քաղաքացիները հիմնականում դիմել էին սոցիալական, իրավական, զբաղվածության, ինչպես նաև տարաբնույթ ծրագրեր իրականացնելու հարցերով:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։