fbpx
Մարզեր
19:50 19/06/2019

Կոտայքի մարզպետը Գառնիում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցի շրջանակներում Գառնի համայնքում էր:

Գառնիի համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն է անցկացրել վեց համայնքների ղեկավարների մասնակցությամբ, նրանց հետ քննարկել սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր:

Խորհրդակցությունից հետո Ռոմանոս Պետրոսյանն այցելել է նաև Գառնի համայնքի հայտնի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատված, որն այժմ վերականգնվում է:

Շինարարության ավարտը նախատեսված է 2019 թվականի նոյեմբերի հինգին:

Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ այն զբոսաշրջության զարգացման համար հանդիսանում է շատ կարևոր օղակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ