fbpx
Մարզեր

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Արտավազ գյուղի մանկապարտեզի բացմանը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն մայիսի 1-ին ներկա է գտնվել Մեղրաձոր համայնքի Արտավազ վարչական շրջանի մանկապարտեզի բացման արարողությանը:

Հյուրերի շարքում էին նաև Մեղրաձոր խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանը, Արտավազի վարչական ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը, Մեղրաձորի վարչական շրջանների ղեկավարներ:

Մարզպետը ևս մեկ անգամ կարևորելով համայնքներում մանկապարտեզների առկայությունը ՝ որպես նախադպրոցական կրթության ապահովման տեսանկյունից ՏԻՄ ղեկավարի պարտադիր խնդիրների լուծման փաստ, ընդգծել է, որ այս բնակավայրում նման լուսավոր և ժամանակակից լուծումներով կահավորված, անվճար հիմունքներով գործող մանկապարտեզի առկայությունը տեղական կառավարման արդյունավետ օրինակ է՝ միտված կայուն զարգացող համայնքում արժանապատիվ քաղաքացի դաստիարակելուն.

«Հեռավոր լեռնային գյուղերում չկա ավելի լավ տոն, քան մանկապարտեզների, մշակույթի տների, արվեստի դպրոցների հիմնումը, հագեցումը, կահավորումը և ամբողջությամբ նոր չափորոշիչներով համապատասխան միջավայրի ապահովումը: Այս մանկապարտեզը դրա վառ ապացույցն է: Մեր բոլորիս ցանկությունն է, որպեսզի մեր փոքրիկներն ամենավաղ հասակից քաղաքացիական դաստիարակություն ստանալու օրինակներ ունենան, այդ թվում նաև հեռավոր գյուղերում: Վստահ եմ, որ մանկապարտեզում նախադպրոցական կրթություն ստացող քաղաքացին ավելի գիտակից և պետականամետ է լինելու»:

Մարզպետը նաև Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզը կառուցողներին, նորոգողներին և մանկապարտեզի աշխատակիցներին, ում աշխատանքն այսօր է մեկնարկում:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին:

Մանկապարտեզի սաները կարճատև ելույթներ են ուենցել հյուրերի համար:

Արտավազ գյուղը երկար տարիներ մանկապարտեզ չի ունեցել: 2014 թվականին համայնքի բյուջեի միջոցներով և «Սոս» Հիմանդրամի հատկացումներով գյուղում մանկապարտեզ է կառուցվել, սակայն չի գործել: Հետագայում ձեռք է բերվել նաև գույքը, իսկ վերջերս Մեղրաձոր համայնքի բյուջեի հատկացումներով ձեռք է բերվել նաև ներքին կահավորանքի և հարդարանքի համար անհրաժեշտ պարագաները:

Մանկապարտեզում առայժմ գործելու է 1 խումբ՝ 30 սանով՝ Արտավազ և Փյունիկ բնակավայրերից:

Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ