fbpx
Մարզեր

Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզի զարգացման ծրագրերը և ուղղությունները

Ապրիլի 29-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, լրագրողներին ներկայացնելով Կոտայքի մարզում 2019 թվականի ծրագրերը, օրակարգային խնդիրները և ներդրումային հնարավորությունները, նշեց, որ 2019թ.-ին միայն սուբվենցիոն ծրագրերով կառավարության հետ նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր, և այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլրդ դրամ:

Միջոցները մեծամասամբ ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը և համայնքներում պարտադիր խնդիրներ հանդիսացող նախակրթական հաստատությունների և արտադպրոցական հաստատությունների, դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Այդ թվում կառուցվելու է 5 մանկապարտեզ, 7 մանկապարտեզ հիմնանորգվելու է, վերակառուցվելու է 5 մշակութային տուն, և 3 մշակութային կենտրոն կառուցվելու է զրոյից:

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ բոլոր 67 համայնքներում համայնքերի ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները և, որ համաֆինանսավորման որևէ խնդիր համայնքների դեպքում չի լինի, իսկ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է արդեն կառավարության որոշումից, որը նախատեսված է մայիսի կեսերից հատուկ նիստով քննարկման դնել:

Մարզպետը նաև ներկայացրեց մարզի զարգացման 4 հիմնական ուղղությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ