Մարզեր
16:00 10/03/2020

Կոտայքում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել. մարզպետ

Կոտայքի մարզում անցյալ տարի 1600 աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի, անկախ ամեն ինչից, 200 աշխատատեղ է ստեղծվելու 14 նախադպրոցական հաստատություններում՝ նախատեսված 1500 այցելուների համար, որոնք արդեն կառուցվել են կամ նախագծման, կամ կառուցման փուլում են, դրանից բացի, նախատեսվում է հանձնել 5 մշակույթի տուն:

Նա նշեց, որ մարզում ընդհանուր իրականացվում է 51 սուբվենցիոն ծրագիր՝ 2 մլրդ դրամ գումարի, որից 1 մլրդ 48 մլն դրամը համայնքային բյուջեի միջոցներն են, իսկ բյուջեով 8 ծրագիր նախատեսվում է իրականացնել 2020 թվականին: «Մարզի տնտեսական զարգացումը կապված է 5 ուղղության հետ՝ զբոսաշրջություն, վերականգվող էներգետիկայի ոլորտ, ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, 13 ձեռնարկությունների կողմից ալմաստի վերամշակում և շինանյութի արտադրություն: Մարզում գործում է ավելի քան 100 հյուրանոց, որից կեսը՝ Ծաղկաձորում: Սակայն մենք ձգտում ենք զարգացնել մարզի նաև մյուս համայնքներն ու քաղաքները: Օրինակ՝ Լեռնանիստում նախատեսվում է իրականացնել ձմեռային տուրիստական կենտրոնի կառուցման խոշոր ներդրումային ծրագիր: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում սպասվում է 195 մլն դրամի խոշոր ներդրում: 2020 թվականին նախատեսվում է 22 հա հողի վրա ջերմոցների գործարկում: Մարզում հիմա ջերմոցների մակերեսը կազմում է 125 հա: Արտադրանքը հիմնականում արտահանվում է ԵՏՄ և արաբական երկրներ»,- շեշտեց մարզպետը:

Պետրոսյանը հավելեց, որ այս տարի սպասվում են լուրջ ճանապարհային աշխատանքներ, մասնավորապես՝ նախատեսվում է ավարտել Եղվարդի հանգույցի շինարարությունը «Հյուսիս-Հարավ մայրուղու ավելի քան 12 կմ երկարությամբ տեղամասում, ինչպես նաև կամուրջի: Դրանից բացի, ճանապարհային աշխատանքներ են նախատեսվում մարզի 6 համայնքներում:

Անդրադառնալով Եղվարդի ծննդատան շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանեց, որ այս պահին ֆինանսավորում կա, և աշնան սկզբին ավարտվող շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ ծնունդ է ընդունվում մյուս մասնաշենքում:

Պաշտոնյան նշեց, որ մարզպետի պաշտոնում իր նշանակումից հետո մոտ 40 քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ համայնքի ղեկավարի անօրինական գործունեության շրջանակում:

Գրում է News-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ