fbpx
Առողջապահություն

Կոտայքում կգործի կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար շրջիկ բրիգադ

Որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզում նաև շրջիկ բրիգադների միջոցով կազմակերպել COVID-19-ի դեմ պատվաստումները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կոտայքի մարզպետարանի Facebook-ի էջից։

Մեկնարկը տրվելու է Հրազդան քաղաքում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից։

Նշվում է, որ Կոտայքի մարզպետարանի վարչական շենքի դիմաց կկայանի շտապօգնության մեքենա՝ հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով, պատվաստանյութերով, համալրված բժիշկ-մասնագետներով:

Ըստ աղբյուրի՝ բժիշկ-մասնագետը նախ կիրականացնի խորհրդատվություն պատվաստվող քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ, որին կհաջորդի պատվաստումը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ