fbpx
Իրավական

Նոր դատավորները կոտրելու են փակ շղթան․ Բադասյան

Այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատավորների թիվը 20-ով ավելացնելու նախագծի մասին, ասաց, որ թարմ ուժեր ներգրավելու դատական համակարգ, որ ստանան երազանքների դատական համակարգ։

Անդրադառնալով վարչապետի այս խոսքերին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է։ Նրա խոսքով՝ այդպիսի դատական համակարգում որոշումներն արագ են կայացվում, իսկ հանրությունը վստահում է դատարանի որոշումներին։

Բադասյանը նշեց, որ դատական համակարգում նոր դատավորների հայտնվելը պետք է կոտրի փակ շղթան։

Նա ասաց, որ դատական բարեփոխումները շարունակվում են ու շարունակվելու են այնքան, քանի դեռ իրենք չեն հասել իրենց վերջնական նպատակին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ