Տեսանյութեր

Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի հանդեպ տարբեր են․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի հանդեպ տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տարբերությունը։ Թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այդ տարաձայնությունները հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել ուղղակիորեն հայկական և ադրբեջանական կողմերին: Վստահ եմ՝ նրանք պատրաստ կլինեն տրամադրել իրենց սեփական սպառիչ բացատրությունները։ Այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ են, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ