fbpx
Իրավական

Կողոպտել են սիրված դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Ռաֆայել Քոթանջյանին

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, ճիվաղը ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակին և դերասանից հափշտակած դրամապանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ