fbpx
Կառավարություն

Վարչապետը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

«Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00 -ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները և ՀԿ-ները մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել press@gov.am էլ. փոստին:

Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ»,- գրել է վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ