fbpx
Սպորտ
10:44 25/02/2020

Կփորձենք կանգնեցնել Բավարիային․ Լեմպարդ

Հարգում եմ այս թիմին։ Այս մասին ասել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիա»-ի դեմ խաղի մասին:

«Ինձ դուր է գալիս, երբ հարձակման ժամանակ մենք ռիսկի ենք դիմում, բայց պաշտպանությունում պետք է կենտրոնացած լինենք:

Ռոբերտ Լևանդովսկին անհավանական հարձակվող է: Նրա գոլերի վիճակագրությունը շատ բանի մասին է խոսում»,-ասել է նա։

Լեմպարդը վստահաբար ասել է, որ «Բավարիան» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը:

«Այն տաղանդավոր թիմ է, որը գլխավորում է Բունդեսլիգան: Բայց մենք կփորձենք կանգնեցնել նրանց,-նշել է Լեմպարդը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Չելսի» – «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 25-ին՝ ժամը 24: 00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ