Այս գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում։
Մեր կողմից տուժածներ չկան։
Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ ժամը 11:30-ից սկսած ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշվում է նաև, որ հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։