fbpx
Մարզեր

Կրակահերթի պատճառով Կութի 81 անասուն փախել է դեպի ադրբեջանցիների կողմը․ գյուղապետ

Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց տեղերում, 81 անասուն կրակահերթի պատճառով փախել են իրենց կողմը, դեռևս չի հաջողվել վերադարձնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանը:

«Երբ ադրբեջանցիները կրակ են արձակել հովվի ու անասունների ուղղությամբ, անասունների մի մասը փախել է մեր կողմ, մյուս մասը փախել է դեպի իրենց կողմ, իրենք էլ տարել են մեր անասունները: Դիմել ենք Կարմիր խաչին, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Ներկայացուցիչներ են այցելել, սակայն դեռևս պատասխան չեն տվել»,- մանրամասնեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ