ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Նշվում է, որ զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։
«Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների»,- ասվում է հաղորդագրության մեջ: