Հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ անձնակազմի գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 27-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք:
Նշվում է, որ զինծառայողներն իրենց կցագրված զենքերով կատարել են կրակային վարժանքներ՝ դրսևորելով բարձր պատրաստվածություն։