fbpx
Իրավական

Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի աներձագին․ Tert

krakoc

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել, որին մասնակից են եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ ավագ որդին ու աներորդին։

Այս մասին գրում է Tert-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Նշվում է, որ կրակոցների հետևանքով կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, ով էլ հենց հանդիսանում է Սուրիկ Խաչատրյանի աներձագը։ Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է։

Tert-ը նաև գրում է, որ իր տեղեկություններով՝ կրակոց արձակողը Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։ Մարզպետը աղբյուրի հետ զրույցում ասել է, որ ինքը Կապանում է գտնվում ու միջադեպի մասին տվյալներ չունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ