fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանական կողմը կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ խախտել է. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

«Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ»,-ասվում է ՊՆ խոսնակի գրառման մեջ:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3092183280817811

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ