fbpx
Իրավական

Կրակոցներ Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր հայտնաբերեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություններին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները. արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։

Կարճ ժամանակում պարզվեց նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը և սկսվեցին նրանց հայտնաբերման միջոցառումներ։ Արդյունքում` նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվեցին։

Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ