fbpx
Իրավական

Կրակոցներ Արտաշատում

krakoc

Ժամը 03.15-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին դանակահարության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Քիչ անց, բաժնում ստացվել է երկրորդ ահազանգը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել են, որ Արտաշատում կրակոց է եղել, և հրազենային վիրավորումով մի քաղաքացի է տեղափոխվել «Վեդի» բժշկական կենտրոն:

Երրորդ ահազանգը կրկին «Արտաշատ» բժշկական կենտրոնից է եղել։ Հայտնել են, որ «ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 23-ամյա մի քաղաքացի, որն այնուհետև տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում Դարակերտ գյուղի բնակիչներ 23-ամյա Ռաֆայել Ս.-ի, 21-ամյա Հայկ Ս.-ի, 23-ամյա Վլադիմիր Ու.-ի, 22-ամյա Արմեն Կ.-ի և ակումբի աշխատակիցների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել։ Շուրջ 20 րոպե կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորվել այցելուների նկատմամբ, խոչընդոտվել է գիշերային ակումբի բնականոն գործունեությունը։ Այնուհետև ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ.-ն աշխատասենյակից բերել է անհայտ տեսակի հրազեն և 2 անգամ կրակել։ Մի գնդակը դիպել է Ռաֆայել Ս.-ի ոտքին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 1 պարկուճ։ Դավիթ Պ.-ի աշխատասենյակից հայտնաբերվել է «ՎԵՊՐ-ՄՈԼՏ» տեսակի ողորկափող որսորդական հրացան` լիցքավորված 5 փամփուշտով։

Հրացանն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և Դավիթ Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ