fbpx
Իրավական
14:40 29/01/2020

Կրակոցներ Երևանի Արարատյան զանգվածում

Կրակոցներ Արտաշատում

Հունվարի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 և 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ և գործարանային համարով, առանց պահեստատուփի գազային ատրճանակ:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.30-ին Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են արձակվել:

Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ