Իրավական
05:00 07/04/2020

Կրակոցներ Երևանում

Կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` shamshyan.com:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ