fbpx
Իրավական
11:28 25/03/2020

Կրակոցներ Լոռու մարզում

Մարտի 24-ին կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձորի Առափնյա փողոցից, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև մի քանի հատ փայտե մահակներ:

Դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի Գ․ Շամշյանի տեղեկություններով հայտնաբերված պարկուճներն ու ու գնդակները արձակվել են տարբեր տեսակի զենքերից:

Վիրավորները Վանաձոր քաղաքի բնակիչներ, 40-ամյա Արման Մինասյանն է և 35-ամյա Հովսեփ Սարգսյանը, որոնք այս պահին գտնվում են Վանաձորի բժիշկների հսկողության տակ և շնորհիվ Վանաձորի բժիշկների ճիշտ և օպերատիվ աշխատանքի՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը՝ shamshyan.com.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ