fbpx
Իրավական

Կրակոցներ Թումանյան քաղաքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 9-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության ծառայողից Թումանյանի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Թումանյան քաղաքի 3-րդ մաս թաղամասի ավտոգազալցակայանի մոտակայքից կրակոցի ձայն է լսվել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մարտի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 3-րդ մաս թաղամասում մի խումբ երիտասարդ վիճել են, իսկ նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հրազենից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Նրանք բերվել են Թումանյանի բաժին, տվել են խոստովանական բացատրություն և բաց թողնվել:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին է ներկայացել կրակող երիտասարդը և կատարվածի վերաբերյալ տվել ինքնախոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը մարտի 11-ին ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացրել հանցագործության գործիք ապօրինի հրազենը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ