Աշխարհ

Կրեմլում մտավախություն կա՝ Ուկրաինայում կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմ

Այսօր ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ քաղաքացիական պատերազմի վերսկսումն ու լայնաֆորմատ ռազմական գործողությունները Ուկրաինայում կարող են անվտանգային սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար:

«Կրեմլում մտավախություն կա, որ Ուկրաինայում կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմ: Եվ եթե մեր սահմաններին մոտ վերսկսվի քաղաքացիական պատերազմ, լայնաֆորմատ ռազմական գործողություններ, ապա դրանք կարող են սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»,- ասել է Պեսկովը:

Պեսկովը շշետել է, որ «առայժմ խոսքը Դոնբասում պրովոկացիոն գործողությունների մասին է»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ