fbpx
Աշխարհ

Կրեմլն անդրադարձել է ԻՊ առաջնորդին ոչնչացնելու մասին ԱՄՆ-ի հայտարարություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի ցանկացել անդրադառնալ լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես կմեկնաբանի Իսլամական պետության առաջնորդի սպանության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը սակայն անդրադարձել է այս հայտարարություններին՝ կասկածի տակ դնելով իրականացված գործողությունների իսկությունը: Նախարարությունից հայտնել են, որ չեն տիրապետում հավաստի տեղեկատվության, իսկ Սիրիայի երկնքում չի բացվել օդային տարածքը ամերիկյան ավիացիայի համար:

ՊՆ նախարար Կոնաշենկովը նաև նշել է, որ Բաղդադիին չեզոքացնելու մասին հաղորդագրությունը չի ազդի Սիրիայում իրավիճակի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ