Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շոլցը կոչ է անելու Պուտինին դուրս բերել ռուսական զորքերն Ուկրաինայից: Կանցլերի խոսքով՝ խելամիտ չէ ստիպել Կիևին համակերպվել, որ Ուկրաինային տարածքներն անցնեն Ռուսաստանին:
Կրեմլից արձագանքել են հայտարարությանը՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի պլանավորում հեռախոսազրույց ունենալ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
