fbpx
Աշխարհ

Ղրղզստանի նախկին նախագահին զրկել են անձեռնմխելիությունից

Ղրղզստանի խորհրդարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելությունից: Այս որոշմանը կողմ է արտահայտվել 103 պատգամավոր, դեմ՝ 6: Այս մասին տեղեկացնում է Sputnik.kg-ն։

Ղրղզստանի նախկին նախագահին կարող են մեղադրանք առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին բանտարկությունից անօրինական ազատման, Կոյ-Տաշ գյուղում հողի ապօրինի ձեռքբերման, փողերի լվացման, Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման ընթացքում կոռուպցիայի և դրա համար քարածխի անօրինական մատակարարումների գործերով:

Ալմազբեկ Աթամբաևը Ղրղզստանի ղեկավարն է եղել 2011-2017թթ.: Նա առաջինն էր, ով կամավոր կերպով հեռացավ պաշտոնավարման առաջին ժամկետից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ