fbpx
Աշխարհ

Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել

Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին TACC-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

«Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողության ֆոնին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ և անձեռնմխելիությունից զրկվել է:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի օպերատիվ-հետախուզական գործունեության վերահսկման և հետաքննության գլխավոր դատախազության վարչությունը հայտարարել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է մարդասպանության և այլ` առանձնապես ծանր հանցագործությունների մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ