fbpx
Աշխարհ

Ղրղզստանում ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա՝ չնայած երկրում տիրող իրավիճակին

Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողությունը չի ազդի Ղրղզստանի կառավարության՝ օգոստոսի 8-9-ը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կառավարությունների ղեկավարների հանդիպում անցկացնելու պլանների վրա: Այս մասին Interfax-ին հայտնել է Ղրղզստանի վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիևը:

Նրա խոսքով՝ ոչ մի ծրագիր չի փոխվում, և մասնակից երկրների պատվիրակությունները պետք է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Ժամանումը նախատեսված է օգոստոսի 8-ին, իսկ նիստը՝ 9-ին:

Օգոստոսի 8-9-ը Չոլպոն-Աթայում, ինչպես սպասվում է, կկայանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը: Ակնկալվում է, որ Ղրղզստան կժամանեն ինտեգրացիոն միության բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, Բիշքեկից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ ջոկատայիններն անցկացրել էին հատուկ գործողություններ ՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու համար: Նախկին նախագահին բերման ենթարկել չի հաջողվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ