fbpx
Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է Ոսկե գնդակը հաղթելուն. Անդրեա Անյելի

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ակումբի բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ խոսել է ակումբի հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Յուվենտուսը իտալական ֆուտբոլի ամենամեծ ակումբն է, նաև ամենամեծն է Եվրոպայում: Մենք պետք է հպարտ լինենք մեր զարգացումով և աճով, ու պետք է հետամուտ լինենք մեր աճին:

Կառավարման մեր մոդելը բաղկացած է հստակ պարտականություններից, մենք արդյունքի հասնելու համար պետք է միասին աշխատենք: Մեր աճը ամրագրվում է ՈՒԵՖԱ-ի վարկանիշով. «Յուվենտուսն» այժմ գտնվում ենք հինգերորդ տեղում, բայց մենք ունենք ամուր հիմք, որ մտածենք չորրորդ տեղը զբաղեցնելու մասին: Մեր նոր պատկերանշանը ամենուր ճանաչելի է, մենք համարձակություն ունեցանք այն գործարկել:

Հետո նաև մենք ձեռք բերեցինք այնպիսի խաղացողի, ինչպիսին է Կրիշտիանու Ռոնալդուն, որը, լիահույս է, կհաղթի «Ոսկե գնդակը», քանի որ նա իսկապես արժանի է դրան »,- ասել է Անյելին:

Ա Սերիայի առաջնության այս մրցաշրջանում անցկացրած 7 հանդիպման ընթացքում 34-ամյա պորտուգալացին 4 գոլ է խփել և դարձել է մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ