Ժամանց

Ջոնի Դեփը կրկին դատական հայց է ներկայացրել

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը եւ բրիտանացի կիթառահար Ջեֆ Բեքը դատական ​​հայց են ներկայացրել Բրյուս Ջեքսոնի դեմ, գրում է Rolling Stone-ը։

Հայցի համար հիմք է հանդիսացել Դեփի եւ Բեքի հասցեին հնչած Ջեքսոնի մեղադրանքները այն մասին, որ նրանք օգտագործել են 1974 թվականին հրատարակված Hobo Ben բանաստեղծությունից տողեր՝ իրենց Sad Motherfuckin’ Parade երգում։ Միեւնույն ժամանակ, ստեղծագործությունը հեղինակ չունի. պրոֆեսորն այն լսել է ոմն Սլիմ Ուիլսոնից, ով հայտնվել է Միսսուրիի բանտում՝ 1960-ականներին իրականացրրած սպանության եւ զինված կողոպուտի համար։

Ըստ բանահավաքի կողմից հնչեցրած մեղադրանքի՝ երաժիշտներն իրենց երգում բառացի կրկնել են հատվածներ այդ բանաստեղծությունից, սակայն ոչ Ջեքսոնը, ոչ Ուիլսոնը չեն համարվում երգի բառերի համահեղինակներ։

Ի պատասխան՝ Դեփն ու Բեքը հայց են ներկայացրել՝ հերքելով գրագողության մասին մեղադրանքները։ Նրանք վնասի եւ փաստաբանական ծախսերի փոխհատուցում են պահանջել եւ պրոֆեսորին կոչ են արել հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ իրենք չեն խախտել հեղինակային իրավունքը։ Այնուամենայնիվ, դուետը խոստովանել է, որ բանաստեղծությունը եւ իրենց Sad Motherfuckin’ Parade ստեղծագործությունը կարող են տեղ-տեղ նման լինել, սակայն երգը դեռեւս իրենց «բնօրինակ հեղինակային եւ ստեղծագործական աշխատանքն է»:

Ջեքսոնի մեղադրանքի մասին հայտնի է դարձել օգոստոսի 5-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ