fbpx
Աշխարհ

Կրկին հզոր երկրաշարժ Ֆիլիպիններում․ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ

Ֆիլիպինների Հանրապետության Դավաո քաղաքի մոտ կրկին հզոր երկրաշարժ է գրանցվել։

ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 05:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:11-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.960 և արևելյան երկայնության 125.220 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ՝ Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Հաղորդվում է, որ մահացել է առնվազն 3, վիրավորվել առնվազն 8 մարդ։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, Դավաո քաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա 6,8 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ ցնցում էր գրանցվել։ Դրա հետևանքով, ըստ տարբեր տվյալների, մահացել է առնվազն 8, իսկ վիրավորում ստացել 400-ից ավելի մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ