fbpx
Աշխարհ

Կրկին պայթյուններ են եղել ՌԴ Աչինսկի զորամասում

Նոր պայթյուններ են որոտացել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում, որին հաջորդել է հրդեհ: Վիրավորվել է 10 մարդ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, պայթյունի պատճառ է դարձել կայծակի հարվածը: Աչինսկ քաղաքի իշխանությունները մարդկանց տարհանել են:

Վերջին անգամ այստեղ պայթյուններ էին որոտացել երկուշաբթի: Այդ ժամանակ զոհվել էր 1, վիրավորվել՝ 12 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ