fbpx
Սպորտ

Բարսելոնան կրկնել է ակումբային ռեկորդը

Բարսելոնան պաշտպանությունում վստահ խաղ է ցուցադրում Իսպանիայի առաջնությունում։

Անցկացրած տասը հանդիպումներում Չավի Էրնանդեսի թիմը գոլ է բաց թողել միայն երկու խաղում՝ Մադրիդի «Ռեալի» (1:3) և «Ռեալ Սոսյեդադի» (4:1) դեմ: Մնացած ութ խաղերում «Բարսայի» դարպասն անառիկ է մնացել։

Կատալոնական գրանդը նման ցուցանիշ է գրանցել ակումբի պատմության մեջ միայն երրորդ անգամ։ Նախկինում «Բարսելոնան» նման ցուցանիշի էր հասել 2011/2012 և 2014/2015 մրցաշրջաններում։

Լա Լիգայի տասը տուրից հետո կատալոնական թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ