fbpx
Աշխարհ

Ղրղզստանի նախագահն առաջին անգամ խոսել է Աթամբաևի մասին

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն առաջին անգամ խոսել է այն գործընթացների մասին, որ տեղի են ունենում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի շուրջ: Նրա խոսքը փոխանցել է Sputnik-Ղրղզստանը։

Ժեենբեկովը նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահից ինքը ոչ մի անգամ չի արձագանքել իր նախորդի հրապարակային դիտողություններին:

«Ինքներդ կտաք գնահատականը: Եղան երկրի բաժանման, իշխանության զավթման կոչեր»,- պատմել է նա:

Նրա խոսքով՝ ինքը մինչև վերջին պահը հույս ուներ, թե Աթամբաևը կդադարեցնի իր ընդդիմադիր գործունեությունը, բայց դրա փոխարեն վերջինս անդունդ էր տանում բոլորին: Ղրղզստանի նախագահն ընգծել է, որ պետության նախկին ղեկավարի ապագան կորոշի դատարանը, և այդ հարցը գտնվում է իր իրավասությունց դուրս:

«Սահմանը, երբ մենք կարող էինք ամեն ինչ լուծել երկուսով, արդեն անցած է»,- ընդգծել է նա:

Ժեենբեկովը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Աթամբաևը եղել է իր զինակիցը, ուստի ինքն անտարբեր չէ նրա ճակատագրի նկատմամբ, իսկ ստեղծված իրավիճակի պատճառով ինքը ծանր ապրումներ է ունենում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ